Համբարձման ծես. Ապարանում ենք

«Մենք ենք, մեր սարերը» հայրենագիտական ակումբի սովորողները եղան Ապարանում. ծաղկահավաք էր, կանաչ-կանաչ էր, ծաղիկները` շատ, տրամադրությունը` լավ: Երգերով ու խաղիկներով ծաղիկներ հավաքեցինք, պսակներ հյուսեցինք, վիճակի երգեր երգեցինք: Վիճակի երգերը, որ կոչվում են նաև ջանգյուլումներ (ծաղկի երգեր), սերտորեն կապված են գարնան զարթոնքի հետ: Ջանգյուլումը անհիշելի ժամանակներից եղել է հայերի սիրված տոներից մեկը: Ծեսի հիմքում դրվել է մարդու աշխատանքային գործունեությունը, երկրագործի` առատ բերք ստանալու բուռն ցանկությունը, որ մինչև այսօր էլ պահպանվել է վիճակի երգերում:

Оставьте комментарий