Բանավեճ

Ուսումնական գործընթաց. օրինաչափություններ և հակասություններ

IMG_7641Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցեցին վարժարանի տասնմեկերորդ և տասներկուերորդ դասարանների մեծ թվով սովորողներ: IMG_7609Քննարկում էինք, թե ինչպես բուհ ընդունվել առանց մասնավոր պարապմունքների, արդյո՞ք կրթահամալիրը տալիս է նման հնարավորություն և այլն: IMG_7630Քննարկման ընթացքում հնչեցին բազմաթիվ կարծիքներ: Ճիշտ ու կարճ բնորոշելու համար կարելի է ասել՝ իսկական բանավեճ-քննարկում ստացվեց: Եզրահանգումն այն էր, որ  հնարավոր է կրթահամալիրում ստացած կրթությամբ բուհ ընդունվել. կրթհամալիրի որոշ սովորողների օրինակով արդյունքը տեսնում ենք: IMG_7626Եվ պարզվեց, որ այս տարի նույնպես ունենք սովորողներ, ովքեր կրկին ինքնակրթությամբ, լրացուցիչ պարապմունքներով են պատրաստվում հանձնել ընդունելության քննությունները: IMG_7622
Եղան նաև հարցադրումներ ուսումնական պլանի, դասապրոցեսի վերաբերյալ:
Այդուհանդերձ չի կարելի այս քննարկումն ավարտված համարել, քանի որ շատ ու շատ անպատասխան հարցադրումներ եղան: IMG_7590Քննարկման երկրորդ մասը, կարծում եմ, կկազմակերպենք արդեն ընդունելության քննություններից հետո` այս անգամ տարվա արդյունքներն այս մասով ամփոփելու, քննարկելու նպատակով:
IMG_7619

 

 

Оставьте комментарий